Բրիտանական մամուլը ենթադրում է, որ ընդամենը վերջերս վարչապետի պաշտոնը ստանձնած Լիզ Թրասը կարող է արդեն այս շաբաթ պաշտոնանկ արվել:
Անցած ամիս Թրասը վաստակել է պահպանողական կուսակցության ակտիվիստների աջակցությունը, բայց հիմա նա ծանր պայքար է մղում կառավարության ղեկավարումը պահպանելու համար:
Թրասին հիմա խստորեն քննադատում են ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստներն, ալլև կուսակից-պահպանողականները:
Նրանց համոզմամբ, վարչապետի հանդեպ հանրության վստահությունն էապես նվազել է այն բանից հետո, երբ նա առաջարկել է տնտեսական-ֆինանսական համակարգում բարեփոխումների անհաջող ծրագիր, որից հետագայում հրաժարվել է:
Այդ կապակցությամբ Թրասը պաշտոնից ազատել է տնտեսական և ֆինանսական հարցերով նախարար (կանցլեր) Կվազի Կվարտենգին, ով հասցրել է ընդամենը 38 օր պաշտոնավարել:
Այսօր վարչապետ Թրասը չի ժամանել խորհրդարան, որտեղ քննարկվել է Կվարտենգին աշխատանքից ազատելու որոշումը: Այդ հանգամանքն էլ ավելի է վրդովվեցրել օրենսդիիրներին:
«Այս վարչապետն ինքն իր ստվերից էլ է վախենում», - խորհրդարանում հայտարարել են մի խումբ պատգամավորներ լեյբորիստական կուսակցությունից: