«Իսրայելը Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում՝ իրանական դրոնների դեմ պայքարելու համար», - այսօր գրել է The New York Times-ը:
Ամերիկյան պարբերականը պնդում է, որ թերթին նման տեղեկություն է տրամադրել խնդրին քաջածանոթ ուկրաինացի պաշտոնյաներից մեկը, որը, սակայն, չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարը դիմել էր Իսրայելի իշխանություններին՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, այդուհանդերձ, մերժել էր ուկրաինական կողմի այդ խնդրանքը՝ հայտարարելով, որ առավելագույնը, ինչ կարող է տրամադրվել Կիևին, հրթիռների արձակման վերաբերյալ նախազգուշացնող համակարգերն են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական եռյակը ՄԱԿ-ին կոչ է անում քննել ռուսների կողմից Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ներ կիրառելու հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանցի զինվորականները Ղրիմում ռուսներին օգնել են օգտագործել իրանական դրոնները, պնդում է Վաշինգտոնը