Նյու Յորքում հարձակումից հետո Ռուշդիի մի աչքը կուրացել է և մի ձեռքը չի աշխատում

ԱՄՆ - Սալման Ռուշդիին հարձակումից հետո հոսպիտալացնում են ուղղաթիռով, Նյու Յորք, 12-ը օգոստոսի, 2022թ.

Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի գրական գործակալը հայտարարել է, որ Նյու Յորքում գրողի վրա հարձակումից հետո վերջինիս մի աչքը կուրացել է և մի ձեռքը չի աշխատում:

Օգոստոսի 12-ի երեկոյան Նյու Յորքում դասախոսությունից առաջ Ռուշդիի վրա դանակով հարձակում է տեղի ունեցել, գրողը մոտ 15 հարված է ստացել կրծքավանդակին, մարմնին և վզին, վնասվել են նաև դաստակի մկաններն ու նյարդերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակը Նյու Յորքում հարձակման է ենթարկվել

Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման համար մեղավոր է հենց գրողն ու իր աջակիցները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Թեհրանի, «Ռուշդիի դեմ հարձակման մեղավորը ինքը Ռուշդին է»

Սալման Ռուշդին մահվան սպառնալիքի տակ է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խոմեյնիի արձակած ֆեթվի պատճառով:

1988 թվականին «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրատարակումից հետո Իրանի հոգևոր առաջնորդը Ռուշդիին մահվան է դատապարտել Մուհամեդ մարգարեի կերպարը անարգելու համար և կոչ արել բոլոր մահմեդականներին ի կատար ածել այդ վճիռը: