Մատչելիության հղումներ

Ըստ Թեհրանի, «Ռուշդիի դեմ հարձակման մեղավորը ինքը Ռուշդին է»


Չատաքուա քաղաքում կազմակերպված դասախոսության ընթացքում Ռուշդին ենթարկվում է հարձակման, -ը օգոստոսի, 12-ը օգոստոսի, 2022թ․
Չատաքուա քաղաքում կազմակերպված դասախոսության ընթացքում Ռուշդին ենթարկվում է հարձակման, -ը օգոստոսի, 12-ը օգոստոսի, 2022թ․

«Սալման Ռուշդիի դեմ հարձակման համար կարելի է մեղադրել միայն իրեն՝ Ռուշդիին, ինչպես նաև նրա աջակիցներին», այսօր, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ, «Ռուշդիի դեմ հարձակման համար Իրանին մեղադելու իրավունք որևե մեկը չունի»։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, բրիտանացի գրողի դեմ հարձակման համար մեղադրանք է առաջադրվել Նյու-Ջերսիի 24-ամյա բնակիչ Հադի Մատառին։

Նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Մատառի սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ նա համակրանք է տածում շիա ծայրահեղականության, ինչպես նաև Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն որակված «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հանդեպ։

XS
SM
MD
LG