Հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ քննարկել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցեր:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Եվրամիության քաղաքացիական 40 դիտորդները հաջորդ շաբաթվա սկզբին կսկսեն դիտորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու ամսով Հայաստան ժամանող դիտորդները 2 հիմնական գործառույթ են ունենալու՝ աջակցելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը, դիտարկելով 2 կողմերի հանձնառությունը հրադադարի պահպանմանը, ինչպես նաև պարբերաբար զեկույցներ են ներկայացնելու զինուժի տեղակայման և հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ։ Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումն, ըստ Եվրամիության, թույլ կտա ավելի արդյունավետ աջակցել 2 կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։
Հանդիպում Սերժ Սարգսյանի հետ
Անդրեյ Կովաչևն այսօր Հանրապետական կուսակցության կենտրոնակայանում հանդիպել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը՝ Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հայտարարում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների մասինՀանդիպում Արմեն Գրիգորյանի հետ
Կոչվակը երեկ էլ հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Վերջինս ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:
Գրիգորյանն ընդգծել ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանականները պահանջում են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին