Մատչելիության հղումներ

ԵՄ-ն երկու համաձայնագրով 10 և 23 միլիոն եվրոյի դրամաշնորհներ կտրամադրի Հայաստանին


Եվրամիությունը 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Դրամաշնորհը կտրամադրվի ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրով՝ ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում։

Եվս մեկ համաձայնագրով՝ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 23 միլիոն եվրո դրամաշնորհ։ Ծրագրի առաջին փուլով, մասնավորապես, աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը։

Ըստ Գրիգորյանի՝ շուրջ1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան և առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ արտահանման շուկա խթանման նպատակով։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց երկու փաստաթղթերի ստորագրմանը։

XS
SM
MD
LG