Ադրբեջանի զինուժը գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի հրավերով ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է գործուղում Հայաստան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության խումբն այցելել է Գեղարքունիք