Այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Ֆեյսբուքում Թորոսյանը նաև գրել է, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին Հայաստանին է մեղադրել իր դիրքերը գնդակոծելու համար՝ շեշտելով՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են «համարժեք պատասխան գործողություններ»։
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց մեղադրում են դիրքերը գնդակոծելու համար։