Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել։
Ըստ ԱԱԾ-ի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիքի հետ, 2021-ի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հետ, «Վոթսափի» միջոցով 2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի մայիս հավաքել և նրան է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է 370 ԱՄՆ դոլար։
Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է, հայտնում է ԱԱԾ-ն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ենթադրյալ «պետական դավաճանության» դեպքերը մի շարք հարցեր են առաջացնում. ԱԱԾ-ն ու Դատախազությունը, սակայն, չեն մանրամասնում