Ամերիկյան վարչակազմը քննարկել է Միացյալ Նահանգների պատասխանը, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում խոսել այդ մասին։
«Դրա մասին քննարկումներ են եղել, բայց անպատասխանատու կլինի խոսել այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել», - ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի երեկոյան։
Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռացիոնալ խաղացող», ով, այնուամենայնիվ, սխալ է հաշվարկել Ուկրաինա ներխուժումը՝ ճիշտ չգնահատելով ուկրաինացի ժողովրդի դիմադրությունը ճնշելու իր կարողությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն. «Միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962-ից ի վեր» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը զգուշացրել է, որ միջուկային զենքի կիրառումը աղետալի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար