Վաղը Ղազախստանում կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները:
France-Presse և DPA լրատվական գործակալությունները, վկայակոչելով թուրքական աղբյուրները, հայտնում են, որ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումըԷրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի կեսերին Ուզբեկստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. «Պուտինը ցանկանում է արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայի հետ»Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է միջնորդական դեր ստանձնել պատերազմող Կիևի և Մոսկվայի միջև։ Պաշտոնական Անկարան միևնույն ժամանակ հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ արևմտյան դաշնակիցների սահմանած պատժամիջոցներին:
Ուկրաինայում ութերորդ ամիսը շարունակվող պատերազմի ընթացքում, սակայն, Էրդողանին չի հաջողվել մեկ սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին։ Վլադիմիր Զելենսկին մերժում է բանակցությունները՝ հայտարարելով, որ Կիևը մտադիր է խոսել Ռուսաստանի «հաջորդ» նախագահի հետ, ակնարկելով, թե բանակցությունները կարող են շարունակվել միայն Պուտինի պաշտոնանկությունից հետո: