Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայի հետ:
«Ուզբեկստանում ես հանդիպել եմ նախագահ Վլադիմիր Պուտինին և հանգամանալից բանակցություններ եմ անցկացրել»,- ասել Էրդողանը, նշելով, թե, իր տպավորությամբ, Պուտինն ուզում է հնարավորինս արագ ավարտել» պատերազմը:
Էրդողանի խոսքով, «հիմա այս գործը {պատերազմն Ուկրաինայում} բավական բարդ է ընթանում»:
«Կարծում եմ, առաջընթաց, լուրջ քայլ կկատարվի»,- ասել է Էրդողանը և ավելացրել, որ ինքն անձամբ ձգտում է, որ «ճակատամարտը խաղաղությամբ ավարտվի»:
Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները Սամարղանդում (Ուզբեկստան) հանդիպել են Շանհայան համագործակցության գագաթնաժողովում և դրա շրջանակներում առանձնազրույց են անցկացրել:
Պուտինը հանդիպումից հետո ասել է, թե Էրդողանը չի առաջարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել:
Միաժամանակ Պուտինն ասել է, որ Թուրքիայի ղեկավարը լուրջ ներդրում ունի իրավիճակը կայունացնելու և, մասնավորապես, պարենային ճգնաժամը լուծելու գործում: