Մատչելիության հղումներ

Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների համար այս պահին «նախադրյալներ չի տեսնում»


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների համար այս պահին նախադրյալներ չի տեսնում։

«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք արձանագրել, որ նման բանակցությունների համար որևէ նախադրյալ չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Կիևի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցին։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկի մասին է, Պեսկովը պատասխանել է․ - «Ըստ ամենայնի, դրա համար որևէ նախադրյալ հիմա չկա»։

Պաշտոնական Կիևն, իր հերթին, հայտարարել է, որ չի նստի բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Մոսկվայի հետ պայմանագիր կարող է ստորագրել միայն Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական բոլոր տարածքները ազատագրվելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG