Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամն հայտնում է, որ այդ հանդիպմանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց մի մասի վերաբերյալ, նրա խոսքով, ներկաները տեղեկացված են եղել:
Նրանք խոսել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին:
Անվտանգության խորհրդի քարտուղարը անցած շաբաթ մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում, այդ թվում՝ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ «մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան և հետևանքները