Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակում


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում։

Այդ մասին Գրիգորյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից է Վաշինգտոնում: Նա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Գրիգորյանը Վաշինգտոնում նաև մի շարք այլ հանդիպումներ է ունեցել։

XS
SM
MD
LG