Վաղը տեղի կունենա Ռուսաստանի կազմ նոր տարածքների մուտքի մասին պայմանագրերի ստորագրումը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով

Ակնկալվում է, որ վաղը նախագահ Պուտինը պաշտոնապես կհայտարարի ուկրաինական օկուպացրած տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, գործընթացը տեղի կունենա հատուկ համաձայնագրերի ստորագրմամբ. - «Վաղը ժամը 15:00-ին Գեորգիևսկի դահլիճում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտքի մասին պայմանագրերի ստորագրումը։ Պուտինի ծավալուն ելույթը կլինի»։

Նույն օրն ավելի ուշ իշխանությունները մեր հանհահավաք-համերգ են անցկացնելու Կարմիր հրապարակում, որտեղ ևս նախատեսված է նախագահ Պուտինի ելույթը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր ավարտվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի նախաձեռնած հանրաքվեն

Մինչ այդ Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջաններում այսպես կոչված հանրաքվեներ էին անցկացվել` Դաշնությանը միանալու հարցով: Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում քվեարկությունն ու դրան ի պատասխան նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Ավելին, այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 1,1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ, որը ներառում է 18 HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։

Թե ինչ է ծրագրում Պուտինը և ինչ է ասելու վաղը նախատեսված ելույթների ընթացքում, հստակ չէ: Մինչդեռ ռուսաստանցիները շարունակում են փողոց դուրս գալ նրա հայտարարծ մասնակի մոբիլիզացիայի դեմ: Չի դադարում նաև զորակոչի տարիքի տղամարդկանց արտահոսքը երկրից, ինչի մասին վկայում են ավիատոմսերի աննախադեպ բարձր գներն ու տասնյակ կիլոմետրանոց հերթերը ռուս-վրացական, ռուս-ղազախական, ռուս- ֆինլանդական սահմաններին: Տարբեր աղբյուրների, այդ թվում Ֆինլանդիայի, Ղազախստանի և Վրաստանի իշխանությունների տվյալներով, վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանից մի քանի հարյուր հազար մարդ է հեռացել:

Ռուսական կողմից պաշտոնապես սահմանը դեռ փակ չէ, սակայն երկրից հեռանալը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում: Ֆինլանդիան այսօր հայտարարեց, թե գիշերը փակելու է սահմանը ռուս զբոսաշրջիկների համար։ Ռուս-վրացական և ռուս-ղազախական սահմաններին հայտնվել են մոբիլիզացիոն կետեր, շատ տղամարդկանց հենց այստեղ են ծանուցագրեր տալիս։

Թեև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր թե զորակոչվելու է միայն երեք հարյուր հազար մարդ և միայն նրանք, ովքեր ծառայել են բանակում և ունեն համապատասխան փորձ, իրականում ռազմաճակատ են տանում նաև վատառողջ և բանակում չծառայած տղամարդկանց։

«Իմ որդուն, որը երեբեք չի ծառայել, զենք ձեռքում երբեք չի բռնել, զորակոչել են»։

«Հայրս քառասունվեց տարեկան է, անասնաբույժ, երբեք չի ծառայել, նրան զորակոչել են, նույնիսկ թույլ չեն տվել, որ հրաժեշտ տա մեզ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան դասալիքներին կվերաբերվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան

Ուկրաինայի իշխանություններն ամեն օր կոչ են անում ռուսաստանցիներին փախչել, հանձնվել ուկրաինական կողմին կամ պայքարարել փողոցներում. - «Ուզում եք ապրել՝ փախեք, ուզում եք ապրել ՝ գերի հանձնվեք, ուզում եք ապրել՝ պայքարեք ձեր փողոցներում ձեր իսկ ազատության համար»։

Ռուսաստանցիները բողոքում մոբիլիզացիայի դեմ, դուրս են գալիս փողոցներ։ Այսօր, օրինակ, կանայք են դուրս եկել Տիվայում։ Փողոցային պայքարը սակայն զանգվածային բնույթ դեռ չի ընդունել։

Ռազմաճակատում իրավիճակը էապես չի փոխվել

Մինչդեռ իրավիճակը ռազմաճակատում էապես չի փոխվել։ Ուկրաինական բանակը շարունակում է հակահարձակումը, և հաջորդ մեծ հաղթանակը ուկրաինացի զինվորականների համար կարող է լինել Դոնեցկի մարզի Լիման քաղաքի գրավումը։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները, ռուս ռազմական բլոգերները գրում են, թե ուկրաինական զորքերը մոտ են Լիման քաղաքը շրջափակելուն։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Արիստովիչը։

Միաժամանակ ռուսական կողմը շարունակում է ուկրաինական բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծումը, այս գիշեր հրթիռակոծվել է Դնեպր քաղաքը։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։ Այսօր ռմբակոծվել է նաև Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը։ Նախնական տվյալներով, տասը խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Հրթիրակոծվել են բանկելի շենքերը։

«Ինչ ասեմ է ինչ է տեղի ունեցել, հրթիռ է ընկել իմ երեխայի բնակարանի վրա, նրանք այժմ այստեղ չեն, բայց երբ վերադառնան, չգիտեմ որտեղ են ապրելու։ երեք երեխա ունեն, փոքրը ՝ հինգ ամսական.․․ Պատերազմ է, մի խոսքով», - ասում է Կրամատորսկի այս բնակիչը։

Your browser doesn’t support HTML5

Վաղը տեղի կունենա Ռուսաստանի կազմ նոր տարածքների մուտքի մասին պայմանագրերի ստորագրումը. Պեսկով