Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պետք է խորհրդակցություն անցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
«Նրա ելույթը միջոցառման բացմանը հրապարակային կլինի»,- ասել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Բացի այդ, այսօր տեսակապով տեղի կունենա նախագահի շփումն ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր նիստ են անցկացնում Մոսկվայում:
«Այսօրվա իրավիճակում, երբ անգամներով են ավելացել ներքին և արտաքին մարտահրավերները, ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունները հատուկ ծանրաբեռնվածության և պատասխանատվության տակ են հայտնվել: Դա է քննարկվելու», - ասել է Պեսկովը:
Խոսնակի փոխանցմամբ, երեկոյան նախատեսված են մի շարք ոչ հրապարակային հանդիպումներ, չեն բացառվում նաև հեռախոսազրույցներ, որոնց մասին Կրեմը կտեղեկացնի հանրությանը: