ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022-23 թվականների մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեքշաբթի երեկոյան Դուբլինում 2:3 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին և դուրս մնաց B դիվիզիոնից:
Մրցաշարի միայն մեկ՝ առաջին խաղում Հայաստանը հաղթանակ տոնեց՝ Երևանում 1:0 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ, ապա հինգ անընդմեջ պարտություն կրեց, որից երեքը՝ խոշոր հաշվով:
Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում Հայաստանի ընտրանին հանդես կգա կարգով ավելի ցածր՝ C դիվիզիոնում:
B դիվիզիոնի 1-ին խմբում առաջին տեղը գրավեց Շոտլանդիայի հավաքականը, որն անցնում է կարգով ամենաբարձր՝ A դիվիզիոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր հյուրընկալվում է Իռլանդիայի թիմին