Մատչելիության հղումներ

Հայաստանը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում:

Երեքշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Խոակին Կապառոսի սաները 1:4 հաշվով զիջեցին Շոտլանդիայի ընտրանուն, չնայած բացել էին հանդիպման հաշիվը: Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Արման Հովհաննիսյանին և Կամո Հովհաննիսյանին, մրցավարը հեռացրեց խաղադաշտից, և թիմը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով:

Հայաստանը նախորդ երկու՝ արտագնա հանդիպումներում համապատասխանաբար 0:2 և 0:3 հաշիվներով պարտվել էր Շոտլանդիային և Ուկրաինային ու 3 միավորով եզրափակում է B լիգայի առաջին խմբի մրցաշարային աղյուսակը: Միակ հաղթանակը Հայաստանի ընտրանին տոնել է առաջին խաղում՝ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով:

Խմբի առաջատարներն այս պահին Ուկրաինան և Շոտլանդիան են՝ 6-ական միավորով:

Մրցաշարի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերին՝ 24-ին ընդունելով Ուկրաինային և 27-ին հյուրընկալվելով Իռլանդիային:

Մրցաշարի խմբային փուլին կհաջորդեն կիսաեզրափակիչները և երրորդ տեղի համար խաղը, եզրափակիչը կկայանա եկող տարվա հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG