Տոկիոյում հրաժեշտ են տալիս նախկին վարչապետ Սինձո Աբեին

Տոկիոյում հանրությունը հրաժեշտ է տալիս այս տարվա հուլիսի 8-ին ահաբեկչական հարձակման զոհ դարձած նախկին վարչապետ Սինձո Աբեին:

Հազարավոր մարդիկ հավաքվել են Nippon Budokan համալիրի մոտ:

Նախկին վարչապետին պետական պատիվներով են հուղարկավորելու, ինչը հազվադեպ է լինում Ճապոնիայում: Վերջին անգամ նման արարողություն 1967 թվականին է տեղի ունեցել:

Սինձո Աբեին այդ կարգով հուղարկավորելու կառավարության որոշումը միանշանակ չի ընդունվել: Ընդդիմությունը և հանրային որոշ գործիչներ պնդում են, թե հարկ է հարգանքի տուրք մատուցել աններելի հարձակման հետևանքով սպանված Աբեին, բայց պետք չէ պետական գանձարանի միջոցները ծախսել հուղարկավորության համար մի ժամանակաշրջանում, երբ մեծ թվով շարքային ճապոնացիներ տնտեսական ճգնաժամի պայմաններում են ապրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասիական երկրներ այցի ընթացքում Բլինքենը կանգ է առել նաև Ճապոնիայում՝ հայտնելու ԱՄՆ-ի ցավակցությունը