Մատչելիության հղումներ

Ճապոնիան և այլ երկրներ սգում են նախկին վարչապետ Սինձո Աբեի մահը


Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ելույթ է ունենում Նարա քաղաքում կրակոցից առաջ, 8-ը հուլիսի, 2022
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ելույթ է ունենում Նարա քաղաքում կրակոցից առաջ, 8-ը հուլիսի, 2022

Ճապոնիայում այսօր հարգանքի տուրք են մատուցում նախկին վարչապետ Սինձո Աբեի հիշատակին, ով երեկ մահացավ երկրի համար անսովոր քաղաքական բռնության՝ նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով։ Ճապոնիայի արևմուտքում գտնվող Նարա քաղաքում, մարդիկ ծաղիկներ են դնում այն վայրում, որտեղ նրա վրա կրակել էին։

«Ես իսկապես ցնցված եմ, եկել եմ այստեղ երախտագիտությունս հայտնելու Աբեին և ցանկանում եմ նրա մասին պատմել երեխայիս», - ասել է 50-ամյա տնային տնտեսուհի Նացումի Նիվան, ով եկել էր 10-ամյա որդու հետ։

67-ամյա Աբեի վրա ինքնաշեն զենքով թիկունքից կրակել էին ուրբաթ օրը, երբ նա խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քարոզարշավում ելույթ էր ունենում Նարա քաղաքի երկաթուղային կայարանի մոտ։ Նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը՝ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հնդկաստանում ևս սգում են Ճապոնիայի նախկին վարչապետի մահը։ Պատմական Կարմիր բերդի, նախագահական նստավայրի ու խորհրդարանի շենքերի վրա ազգային դրոշը կիսով չափ իջեցվել է։

Հնդկաստանն ու Ճապոնիան ջերմ հարաբերություններ ունեն։ Ճապոնիան աջակցել է Հնդկաստանին քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու արգընթաց երկաթուղու կառուցմանը՝ հիմնված իր տեխնոլոգիաների վրա։ Սինձո Աբեն ֆինանսական և ներդրումային մեծ օժանդակություն էր ցուցաբերել Հնդկաստանին, որի մասին հայտարարել էր 2014-ին՝ վարչապետի պաշտոնում Հնդկաստան կատարած այցի ընթացքում։

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ևս, նախագահ Բայդենի կարգադրությամբ Սպիտակ տան դրոշը հուլիսի 8-ին կիսով չափ իջեցվել էր ու այդպես կմնա մինչև հուլիսի 10-ը՝ ի նշան Սինձո Աբեի հանդեպ հարգանքի և սգո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG