Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն մահացել է։ NHK-ն հայտնել է, որ նախկին վարչապետը մահացել է ստացած վնասվածքներից։
Շինզո Աբեի մահվան լուրը հայտնելուց մոտ մեկուկես ժամ առաջ Աբեի կրտսեր եղբայրն ասել էր, որ Ճապոնիայի նախկին վարչապետին արյան փոխներարկում են արել և պայքարում են նրա կյանքի համար։
Շինզո Աբեն վիրավորվել էր Նարա քաղաքում՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել էր, որ 67-ամյա Աբեի վրա կրակել են տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում:
Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխվել՝ «կենդանության նշաններ չունենալով»։
Ճապոնիայի գործող վարչապետ Ֆումիո Կիշիդային ասել էր, որ Աբեն ծայրահեղ ծանր վիճակում է, և բժիշկները «անում են ամեն հնարավորը»։
Իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են մի տղամարդու, ով կարծես կրակել է Աբեի վրա որսորդական հրացանով:
Աբեն քարոզարշավ էր իրականացնում խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրությունների շրջանակներում, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին: Կանխատեսվում է, որ նրա կուսակցությունը վստահորեն հաղթանակ կտանի:
Աբեն զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Նա այդ պաշտոնում ամենաերկար մնացած վարչապետն է:
Տե՛ս նաև այստեղ