Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը միջազգային հանրությանը կոչ է անում սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում կանխելով Հայաստանի դեմ ագրեսիան