Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը՝ ՍԴ դատավորներ

Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանն ընտրվել են ՍԴ դատավորներ, հայտնում են Ազգային ժողովից։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը, իսկ Հովակիմ Հովակիմյանինը՝ նախագահը:

Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով:

Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է նախագահականի իրավաբանական վարչության պետի պաշտոնը, Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է, փաստաբան։

Գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին։