Մատչելիության հղումներ

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրում է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը


Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրում հայտնի փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին: Հարցն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում:

Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

XS
SM
MD
LG