Ադրբեջանի նախագահն այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։
Ըստ պաշտոնական «Ազերթաջ» գործակալության, «հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից ձեռնարկված լայնածավալ սադրանքները», Ալիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանը «պատասխան քայլեր է ձեռնարկել», և կատարվածի ողջ պատասխանատվությունը դրել հայկական կողմի վրա։
«Կողմերը ընդգծել են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության օրակարգը շարունակելու կարևորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը։
Բաքուն Ռիքերին ներկայացնում է որպես Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական` չնշելով նրա պաշտոնը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիքերը հանդիպումներ է ունեցել Երևանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանը մոտակա օրերին ռազմական սադրանքների դիմի