Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման և առավել մասշտաբային գործողությունների սպառնալիքի ներքո՝ իր պայմաններով, «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությաբ քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Կեսգիշերն անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիառելով նաև անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայկական կողմին մեղադրեց «հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին