Մատչելիության հղումներ

Սահմանակից մարզերի բնակիչները հաղորդում են կրակոցների մասին


Հայ֊ադրբեջանական սահմանի մի շարք համայնքների, այդ թվում`Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզի բնակիչներն էին «Ազատությանը» ահազանգել կրակոցների ու ռմբակոծության մասին:

Վերին Շորժայի գյուղապետը «Ազատությանն» ասել է, որ ադրբեջանական բանակը «ինտենսիվ կրակ է բացել»,Վարդենիսից ևս հաղորդել են հրադադարի խախտման ու համայնքում լսվող պայթյունների մասին, կրակոցներ են լսվում նաև Ջերմուկում: «Ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,֊Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Գորիսում ևս հաղորդում են անօդաչուների մասին, բնակիչներից շատերը պատսպարվել են նկուղներում:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները առայժմ սահմանից տեղեկություններ չեն հաղորդել: Տեղական լրատվամիջոցները, սակայն, իրենց աղբյուրներին վկայակոչելով հայտնում են Լաչինի և Քելբաջարի շրջանում մասշատաբային բախումների մասին:

Օգոստոսի 31-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան բանակցություններից հետո Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրում է իր դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Երևանը հերքում է այս տեղեկությունները:

Անցած շաբաթավերջին Ադրբեջանի Պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել՝ բանակին կարգադրելով մշտապես պատրաստ լինել անհապաղ կանխել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին «հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG