Մատչելիության հղումներ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ


Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է:

«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացե Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ-ն էլ, իր հերթին, հայտնում է, թե Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած տարածքները։

«Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի է ունեցել ռազմական բախում»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն և հավելում, որ հայկական կողմից կան կորուստներ անձնակազմի շրջանում, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG