Եվս ութ նավ՝ ընդհանուր առմամբ մոտ 158 հազար տոննա պարենամթերքով բեռնված, թույլտվություն է ստացել դուրս գալ Ուկրաինայից։
Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված համաձայնագրի նպատակն է օգնել համաշխարհային շուկաներին՝ սննդամթերք և պարարտանյութեր մատակարարելով։ Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված համաձայնագրով քառակողմ համակարգման կենտրոն է ստեղծվել հացահատիկով նավերը ստուգելու համար՝ զենքի մաքսանենգությունը և սադրանքները կանխելու նպատակով։
ՄԱԿ-ը ձգտում է հասնել ամսական 2-5 միլիոն տոննա պարենամթերքի արտահանման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական հացահատիկը հասավ ԱֆրիկաԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում ստորագրվել է ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ համաձայնագիրը