Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար. Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները և կարևորում շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ:

«Ողջունում եմ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև չորրորդ հանդիպումը։ Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար, ջանքեր գործադրել հումանիտար և հաղորդակցության ոլորտներում»,- Թվիթերում այսօր գրել է Ժոզեպ Բորելը:

«Եվրամիությունը շարունակում է աջակցել խաղաղ, անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասին», - հավելել է նա։