ՄԱԿ-ի միջուկային փորձագետներն այսօր մեկնել են Զապորոժիեի ատոմակայան, որի տարածքը ուկրաինական պատերազմի ընթացքում հրետակոծվում է, ինչը միջուկային աղետի սպառնալիք է ստեղծում ամբողջ Եվրոպայի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԳԱՏԷ-ի 14 փորձագետներից բաղկացած թիմը ժամանել է ԿիևԱտոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ հույս ունի Ուկրաինայում մշտական ներկայացուցչություն հիմնել Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի վիճակին հետևելու համար: Գրոսսին հայտնել է, որ ատոմակայանի տարածքում մի քանի օր կանցկացնեն և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնեն այցից հետո:
Մասնագետների այցը երկար ժամանակ նախապատրաստվում էր, Գրոսսին հայտարարել է, որ մեկնելուց առաջ անվտանգության երաշխիքներ են ստացել ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից:
Մարտից ռուսական վերահսկողության տարածքում գտնվող ատոմակայանի հրետակոծության համար Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը շարունակվում է հրետակոծվել