Բուլղարիայի իշխանությունները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է 141 միգրանտի, որոնք փորձել են մուտք գործել երկիր առանց թույլտվության։ Բոլոր ձերբակալվածները, ենթադրաբար, Աֆղանստանից են։
Թալիբանի կողմից Աֆղանստանի գրավումը մեկ տարի առաջ մտավախություն առաջացրեց 2015 թվականի Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի կրկնության մասին, երբ ավելի քան 1 միլիոն մարդ փախչում էր Մերձավոր Արևելքում պատերազմից և աղքատությունից դեպի Եվրամիության երկրներ։
Բազմաթիվ միգրանտներ անցել են Թուրքիայից և գնացել «բալկանյան ճանապարհով» դեպի ԵՄ ավելի հարուստ երկրներ։