ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գործակալության առաքելությունն այս շաբաթ կայցելի Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայան։
«Եկել է օրը, ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունն ու առաքելությունը Զապորոժիեի ճանապարհին է», - Թվիթերում գրել է Ռաֆայել Գրոսսին։
«Մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Հպարտ եմ՝ ղեկավարել այս առաքելությունը», - ասել է Գրոսսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՏԷՄԻԳ-ը թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համարՄիջուկային զենքի չտարածման պայմանագիրը մնում է անփոփոխ՝ չնայած Ռուսաստանի «ցինիկ խոչընդոտմանը», ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի երեկվա հայտարարությունում։
Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակել էր միջուկային զենքի չտարածման պայմանագիրը կատարելու մասին ամփոփիչ փաստաթղթի ընդունումը, քանի որ այնտեղ խոսք կար Ուկրաինայում իրավիճակի մասին։ Փաստաթուղթը լուրջ մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի էլեկտրակայանների, ներառյալ պատերազմի՝ սկզբում ռուսական ուժերի կողմից գրաված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակեց միջուկային զենքի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ընդունումըԿիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում ատոմակայանի հրետակոծման համար։ Արևմուտքը և Ուկրաինան պահանջել են, որ Ռուսաստանի իշխանությունները թույլ տան ՄԱԿ-ի տեսուչներին՝ մտնել տարածք։