Անկարան հույս է հայտնել, որ Լաչինի (Բերձոր), Զաբուխի (Աղավնո) և Սուսի վերադարձն Ադրբեջանին կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:
«Մենք ուրախ ենք, որ Լաչին ավանը և Զաբուխ ու Սուս գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրականացվող գործընթացի շրջանակներում: Մենք հուսով ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ այդ կարևոր քայլը կնպաստի տարածաշրջանային և ադրբեջանա-հայկական հարաբերությունների բարելավմանը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարությունում:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև նշում է, որ «Անկարան մինչ օրս պաշտպանել է և հետագայում էլ պաշտպանելու է եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիև. «Մենք վերադարձանք Լաչին»