Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, այսօր հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանը երեկ «Ազատությանը» հայտնել էր, որ Հայաստան-Արցախ կապը առնվազն մինչև օգոստոսի վերջ ապահովվելու է Լաչինի (Բերձոր) գործող միջանցքով, մինչև պատրաստ կլինի ժամանակավոր ճանապարհը: