Բրիտանացի աշխարհահռչակ գրող Սալման Ռուշդիի դեմ մահափորձի հեղինակ, ծագումով լիբանանցի Հադի Մատառը խոստովանել է, որ արձակագրի վիճահարույց «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը չի կարդացել։
«Մեկ-երկու էջ, ոչ ավելին», -New York Post-ին տված հարցազրույցում նշել է Մատառը։
Նյու-Ջերսի նահանգի 24-ամյա բնակիչը Սալման Ռուշդիին դանակահարել էր անցած ուրբաթ օրը՝ Նյու-Յորքի նահանգի Չատաքուա քաղաքում կայացած դասախոսության ժամանակ։
Մահմեդականներից ոմանց կարծիքով՝ Սալման Ռուշդիի 1988-ին լույս տեսած «Սատանայական բանաստեղծությունների» վեպը սրբապղծության տարրեր է պարունակում։ Այդ իսկ պատճառով Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնին 1989-ին ֆեթվա՝ կրոնական հրահանգ էր հրապարակել՝ կոչ անելով աշխարհի մահմեդականներին՝ հաշվեհարդար տեսնել Ռուշդիի հետ։
«Ես խորը հարգանք եմ տածում այաթոլա Խոմեյնիի նկատմամաբ, սակայն նրա ֆեթվան իմ գործողության դրդապատճառը չէր», -նշել է Ռուշդիի դեմ մահափորձի հեղինակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Թեհրանի, «Ռուշդիի դեմ հարձակման մեղավորը ինքը Ռուշդին է»