Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագիր 2022-ի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին զորացրելու մասին:
Հրամանագրի տեքստը տեղադրված է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաքԻրավիճակն Արցախում լարվեց օոստոսի 1-ի առավոտից։ Օգոստոսի 3-ին Պպաշտպանության բանակն արդեն հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը հայտնեց 2 զոհի, 19 վիրավորի մասին, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի մասին։ Օրվա վերջում տարածվեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը, որ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել։
Վերջին մի քանի օրերին հաղորդվում է, որ իրադրությունը շփման գծում հարաբերական կայուն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, Արցախում մասնակի զորահավաքի մասնակիցները զորացրվել են