Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման հարցով Ռուսաստանն օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել, Telegram-ի ալիքում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ինտերֆաքս»-ի աղբյուրն ասել է, որ ռուսական կողմը խնդրել է նաև ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը որպես զեկուցող։
Գրոսսին ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ պատրաստ է ղեկավարել ԱԷՄԳ փորձագետների առաքելությունը՝ ատոմակայաններում պաշտպանության և անվտանգության երաշխիքների հարցերով։
Ռուսական կողմն օգոստոսի 7-ին պնդել է, որ ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վնասվել է Կախովսկայա բարձրավոլտ գիծը, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Զապորոժիեի և Խերսոնի շրջաններին։
Իր հերթին Ուկրաինան պարբերաբար հայտարարում է, որ ռուսական զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացնում Զապորոժիեի ատոմակայանի վրա:
Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1984 թվականի դեկտեմբերին, վեցերորդը՝ 1995 թվականի հոկտեմբերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուտերեշը պահանջել է դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծումը