Այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։
Այս կոնտեքստում կարևորվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ բոլոր համաձայնությունների կատարումը, նշվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Կրեմլը հատուկ ընդգծում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Հայաստանի կառավարությունը զրույցի մասին հայտնեց ավելի ուշ` նույն բովանդակության հաղորդագրությամբ: Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդել:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրացումից ի վեր սա Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցն է: Նախորդը օգոստոսի 2-ին էր կայացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մանրամասնում` ինչ մտահոգություններ է ներկայացրել Ռուսաստանին խաղաղապահների մասով