Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի հետ բանակցելու հնարավորությունն այն դեպքում, եթե գրավված տարածքներում անցկացվեն հանրաքվեներ՝ Ռուսաստանին միանալու հարցով:
Այդ տարածքներում Մոսկվայի հովանավորությամբ նշանակված ղեկավարները բազմիցս են հայտարարել նման հանրաքվեների ցանկության մասին:
«Մեր պետության դիրքորոշումը չի փոխվել, մենք մեր տարածքից ոչ մի թիզ չենք զիջի, և եթե զավթիչները գնան այդ կեղծ, այսպես կոչված, «ռեֆերենդումների» ճանապարհով, ապա հենց նրանք այդպես կփակեն Ուկրաինայի և ազատ աշխարհի հետ բանակցելու դուռը, որը կոնկրետ մի օր պետք է գալու ռուսներին»,- անցած գիշեր իր տեսաուղերձում ասել է Զելենսկին:
Ռուսաստանն և Ուկրաինան պատերազմի մեկնարկից հետո մի քանի անգամ բանակցել են, սակայն համաձայնության չեն եկել:
Կրեմլը փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց առաջ ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը, ռազմական փոխօգնության պայմանագրեր է կնքել դրանց հետ և զորքը մտցրել է Ուկրաինայի տարածք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ բրիտանական հետախուզության, Մոսկվան ՌԴ-ին միանալու «հանրաքվեներ» է ծրագրում Ուկրաինայի տարածքներում