Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1849-ով, բուժվածներինը՝ 1352-ով, մահացել է 2 մարդ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1849-ով՝ հասնելով 428 հազար 648-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 1352-ով՝ հասնելով 416 հազար 161-ի:

Իրականացվել է 4 հազար 115 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 165 հազար 287-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 637-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 161 մարդ:

Պատվաստում

Օգոստոսի 7-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 232 հազար 695 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 142 հազար 970 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 19 հազար 611 քաղաքացի, բուստեր ստացել է 65 հազար 202 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: