Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1434-ով՝ հասնելով 426 հազար 799-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 908-ով՝ հասնելով 414 հազար 809-ի:
Իրականացվել է 6 հազար 487 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 161 հազար 172-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 635-ի:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1666 մարդ:
Պատվաստում
Հուլիսի 31-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 229 հազար 502 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 142 հազար 1505 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 18 հազար 858 քաղաքացի, բուստեր ստացել է 63 հազար 677 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: