Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Մոսկվայի առաջարկը ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայների փոխանակման հարցով, որը Ռուսաստանում 9 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրադեղի մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար էնթոնի Բլինքենը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այդպիսով արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի, Մոսկվան իր հերթին է պատրաստ Վաշինգտոնի հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հարցը՝ գոյություն ունեցող դիվանագիտական խողովակով, որը համաձայնեցրել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները՝ 2021 թվականի հունիսին Ժնևյան բանակցությունների ընթացքում։
Բրայներին կալանավորվել է այս տարվա փետրվարին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում: Մաքսավորները նրա պայուսակում հայտնաբերել են հաշիշի յուղով սրվակներ, որոնք թմրադեղ օգտագործողները տեղավորում են ծխելու սարքի մեջ:
Բրայները հայտարարել է, թե գիտի, որ այդ նյութն արգելված է Ռուսաստանում, և սխալմամբ է սրվակները դրել պայուսակի մեջ։
Ենթադրվում է, որ ռուս-ամերիկյան հնարավոր գործարքի շրջանակներում կողմերը կփոխանակեն մի խումբ կալանավորների։
Ըստ ռուսական և ամերիկյան մամուլի, ԱՄՆ-ից Ռուսաստան կվերադառնա զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտն, իսկ Ռուսաստանից Ամերիկա կվերադառնան Գրայները և լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն. «24/7 ռեժիմով ենք աշխատում Բրիթնիին և Փոլին տուն վերադարձնելու համար»