Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ պատերազմի մեկնարկից հետո Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի առաջին զրույցը


ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը, արխիվ
ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը, արխիվ

Այսօր հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Դա երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին շփումն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո:

Բլինքենը և Լավրովը քննարկել են երկու երկրներում մեղադրվող և դատապարտված քաղաքացիների փոխանակման հնարավորությունը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Բլինքենը Լավրովին կոչ է արել ընդունել գործարքը, որով զենքի մաքսանենգության համար ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտին կփոխանակեն ամերիկացիներ բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Բրիթնի Գրայների և ծովային հետևակի նախկին զինծառայող Փոլ Ուիլանի հետ:

Բլինքենը նշել է, որ քննարկվել է նաև Ուկրաինայից հացահատիկի փոխադրման թեման: Նրա խոսքով, «զրույցն ուղիղ էր և անկեղծ»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե զրույցի ընթացքում Լավրովը պնդել է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում անվերապահորեն կատարելու է բոլոր խնդիրները»:

Նա պնդել է, թե Ուկրաինային զենքի ու զինամթերքի փոխադրումը «միայն երկարաձգում է Կիևի ռեժիմի հոգեվարքը և ավելացնում է զոհերի թիվը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG