Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»։
Այլ մանրամասներ չեն փոխանցվում։
Շփման գծում լարվածության ֆոնին երեկ կայացել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։ Կողմերն այլ մանրամասներ հեռախոսազրույցի վերաբերյալ չեն հայտնում:
Երեկ հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ևս քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է, Վանք գյուղում գիշերը խաղաղ է եղել