Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական կողմերի միջև վերջին օրերին աճող լարվածության առթիվ։
Իր թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:
«Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով», - գրել է Կլաարը` կարևորելով լարվածության թուլացումը և կոչ անելով բաց չթողնել «տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»:
Իրավիճակը երեկ առավոտվանից էր լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է։ Բաքուն հերքել էր այս լուրերը: Երեկվա լարվածության հետևանքով կա մեկ վիրավոր, նրա առողջական վիճակը բավարար է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել