Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կայուն-լարվածությունը պահպանվում է:
«Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», - ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը փորձել է հատել շփման գիծը, իրադրությունը լարված է. Արցախի ՊՆԱրցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հաղորդեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմից տուժածներ չկան։ Բաքուն հերքեց հայկական կողմի պնդումները՝ դրանք որակելով «սադրանք և սուտ»։
Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Նախարարության այսօրվա տեղեկություններով՝ Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ԼՂ ՊՆ