«F-16 օդանավերի ձեռքբերման հարցը Անկարան և Վաշինգտոնը կքննարկեն արդեն այս ամիս», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև տեխնիկական բանակցությունները նախատեսվում է անցկացնել օգոստոսի 15-ին։
Աքարի խոսքով՝ Հունաստանը փորձել է համոզել ամերիկյան իշխանություններին՝ զերծ մնալ F-16 կործանիչների՝ Թուրքիային վաճառելու գաղափարից։
«Հունական կողմի այդ փորձը հաջողությամբ չի պսակվել։ Ընդհանուր առմամբ, Աթենքի պահվածքը դժվար է նորմալ որակել», - հայտարարել է Աքարը։
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից 40 միավոր F-16 ինչպես նաև թուրքական բանակի կազմում արդեն իսկ ընդգրված 79 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր գնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան ևս 40 F-16 ձեռք բերելու համար դիմել է ԱՄՆ-ին