Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ, երեկ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
«Ես այդ մասին ասել եմ մեր արտգործնախարարին, և մենք խզել ենք Հունաստանի հետ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի նիստ անցկացնելու մասին պայմանագիրը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակը խախտելու մեջ։
Ավելի վաղ Հունաստանը հերքել էր թուրքական կողմի բոլոր մեղադրանքները կղզիների վերաբերյալ և մեղադրել Թուրքիային իր օդային տարածքը խախտելու մեջ: